Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Իրանական Ամանոր` Նովրուզ

Իրանական Ամանոր` Նովրուզ

Շնորհավորում ենք  իրանցի ուսանողներին` իրենց ազգային ամենամեծ տոնի` Նովրուզի առիթով։ Մարտի 21-ին իրանական ժողովուրդները նշում են Նովրուզը` պարսկերեն` նոր օր, իրանական Նոր տարին, որն ամենանշանակալին է արեգակի և կրակի պաշտամունքի շրջանակներում:

 

Տոնի ծագումը գալիս է Աքեմենյան կայսրության ժամանակներից և նշվում է Առաջավոր և Միջին Ասիայի այն ժողովուրդների մոտ, որոնք ապրում էին այնտեղ մինչև արաբների գալը և իսլամի տարածումը: Նովրուզը նշվում է մարտի 21-ի գարնանային գիշերահավասարի օրը` կապված արեգակնային օրացույցի հետ: Այն Կենտրոնական Ասիայի և Իրանի ժողովուրդների մոտ հայտնվել է յոթ հազարամյակ առաջ և մուսուլմանական Ամանորի հետ ոչ մի կապ չունի:

 

Իրանում Նովրուզի տոնակատարությունները սովորաբար տևում են 13 օր: Առաջին 5 օրերն այցելում են ընկերներին ու բարեկամներին: Տոնից երկու շաբաթ առաջ ցանում են ցորենի կամ գարու սերմեր, որոնք, հասնելով 5-7 սմ` դրվում են տոնական սեղանին: Մեկ շաբաթ առաջ տանտերերը հավաքում են տունը` կարգի բերելով և զարդարելով այն:

 

Տոնը սկսվում երեկոյան, երբ նոր հագուստներ հագած` ամբողջ ընտանիքը հավաքում է սեղանի մոտ: Նովրուզի սեղանին են դրվում «յոթ սինե»` արաբական սե տարով սկսվող ուտեստներ, որոնց թվում ` տրտմելի սերմեր, խնձոր, սև կորիզ, վայրի ձիթապտուղ, քացախ, սխտոր և ծլած սերմեր: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ըստ ընտանիքի անդամներ թվի` մոմեր, որոնք հանգցնել չի կարելի: Տոնական սեղանին պետք է լինեն նաև տոնական հացը, կանաչ տերևով բաժակ ջուրը, պտուղներ, ընկույզ, նուշ, ձուկ, աքաղաղ, կաթ, մածուն, պանիր, գունավոր ձու: Ամենանշանալի տոնական կերակուրն է սումալակը` պատրաստված ցորենի ծլած սերմերից:«Յոթ» թվի հետ կապված են նաև այլ ավանդույթներ:

 

Նովրուզն ունի հին պատմություն: Այն հիշատակվում է «Շահնամե» պոեմում` կապվելով Շահ Ջամշիդի հետ:«Նովրուզ» բառն առաջին անգամ հայտնվել է պարսկական աղբյուրներում 2-րդ դարում, բայց միջոցառումն ինքնին արդեն իսկ հայտնի է Աքեմենյան տիրակալների ժամանակներից` մ.թ.ա 648-330 թվականներից:

 

2009 թվականի սեպտեմբեր 30-ին «Նովրուզն» ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ մարտի 21-ն անվանվեց «Նովրուզի միջազգային օր»: 

 

«Թուրքիան մտադիր է դառնալ 2012-ին Նովրուզի միջազգային տոնակատարության տանտերը» հայտարարել է թուրքական կառավարության  փոխվարչապետը:

 

Զարմանալի չէ սեփական մշակութային արժեքներ չունեցող երկրի ճիգը` հին արմատներ որոնելու ուղղությամբ:

 

Նովրուզը նշվում է իրանական, աֆղան, քուրդ և հարակից մշակութային մայրցամաքի ժողովուրդների կողմից` տարածվելով  աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, ներառյալ` Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հարավային Ասիայում, Հյուսիսարևմտյան Չինաստանում, Ղրիմում, Բալկաններում: 

 

Նովրուզը նշանավորում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը: 

Հեղինակ. Ս. Թ.
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ